Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դարձել է երկրի նախագահի թեկնածու, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Համապատասխան դիմումը Բարձրագույն ընտրական խորհուրդ (YSK) ներկայացրել են իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և «Հանրապետական դաշինքի» մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ներկայացուցիչները։ Ավելի վաղ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հաստատել էր մայիսի 14-ը՝ որպես նախագահական ընտրությունների օր։ |