ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դիմադրելու և պայքարելու գլխավոր միջոցն Արցախում ապրելն ու գործելն է». Արտակ Բեգլարյան
23:48, 21.03.2023 | mamul.am
1374 | 0

ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է․ «Ադրբեջանը ցանկանում է շրջափակմամբ ու այլ սանձարձակ հանցագործություններով Արցախի ժողովրդի մոտ հուսահատություն, անզորություն ու փախուստի հակվածություն սերմանել:
Սակայն Արցախի ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրա փոխարեն ձեռք է բերում լրացուցիչ հոգեբանական դիմադրողականություն անորոշությունների ու վտանգների հանդեպ:

Մեր հայրենի հողում արժանապատիվ, անվտանգ ու անկախ ապրելը անսակարկելի նպատակ ու արժեք է մեզ համար, և առկա մարտահրավերների պայմաններում դիմադրելու և պայքարելու գլխավոր միջոցը Արցախում ապրելն ու գործելն է:

Շնորհակալություն պայքարի այդ միջոցն ընտրած ու հետևողականորեն կիրառող յուրաքանչյուր արցախաբնակ հայի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր