ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Իրանը հետախուզական տեղեկություններ ունի Բաքվի բռնապետի՝ ՀՀ և Արցախի դեմ ծրագրված ագրեսիայի մասին». Վարդան Ոսկանյան
00:00, 22.03.2023 | mamul.am
6886 | 0

Հիմնականում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող իրանական թելեգրամյան մի քանի ալիքներ պարբերաբար տեղեկատվություն են տարածում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների զորաշարժերի, արհեստածին Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով իրանական օդուժի նախապատրաստությունների և նմանատիպ այլ գործողությունների մասին։ Այդ մասին թելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Տեղեկատվական այսպիսի ինտենսիվ հոսքը կարող է ցուցիչ լինել երկու բանի՝ կա՛մ իրանական կողմը փաստացի հետախուզական տեղեկություններ ունի Բաքվի բռնապետի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ ծրագրված հերթական ագրեսիայի վերաբերյալ, կա՛մ նման ագրեսիայի հավանականությունը գնահատում է չափազանց բարձր, ուստի նաև քարոզչական գերակտիվությամբ և Բաքվի բարբարոսական վարչախմբի հանդեպ ոչ պաշտոնական սպառնալից հռետորաբանությամբ փորձում է կանխարգելել սադրանքը»,- գրում է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր