ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«ՌԴ-ին այլընտրանք չկա, Արևմուտքը երաշխիքներ չի տալիս». Արման Գրիգորյան
00:42, 22.03.2023 | mamul.am
4541 | 2

ՀՀ և ՌԴ շահերը ոչ միշտ են համընկնում, բայց այլընտրանք չկա, Արևմուտքը երաշխիքներ չի տալիս։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Արման Գրիգորյանը։

Գրիգորյանի համոզմամբ, որոշ մարդիկ շտապում են գուժել կամ էլ տոնել Ռուսաստանի պարտությունը, բայց իրականում ներկայումս Ուկրաինայի վիճակը շատ ավելի մտահոգիչ է։ Գրիգորյանի պնդմամբ, Ուկրաինական պատերազմի մասին խոսելիս անհրաժեշտ է ելնել քաղաքական ռեալիզմի դիրքերից և հասկանալ հակամարտության բոլոր պատճառներն ու առանձնահատկությունները։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք էքսպանսիայի և Ռուսաստանը որպես թշնամի դիտարկելու քաղաքականությանը։ Քաղաքագետի կարծիքով, եթե ժամանակին Արևմուտքը կանխարգելող միջոցառումներ իրականացներ և փորձեր ինտեգրել Ռուսաստանին, ապա ներկայումս այս ճգնաժամը հնարավոր է և չլիներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր