Անցած 24 ժամվա ընթացքում Բախմուտի շրջանում ռուսները տվել են 603 զոհ և վիրավոր, ամենաշատ հարձակումները գրանցվել են այս ուղղությամբ։ Այս մասին Ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուժերի Արևելյան խմբի խոսնակ Սերգեյ Չերևատին։ «Այնտեղ հակառակորդը ավելի շատ զրահատեխնիկա է օգտագործում, մեկ օրում ոչնչացրել է հետևակի մարտական մեքենան, «Վասիլեկ» ականանետը, «Ստրիժ» էլեկտրոնային կայան»,- ասել է Ուկրաինայի Զինված ուժերի խոսնակը։ «Նրանք սկսել են ավելի հաճախ օգտագործել «Լանսետ կամիկաձե» անօդաչու սարքերը, նախկինում դրանք այդքան շատ չէին, մեր զինվորները սովորում են հակազդել դրանց»,- եզրափակել է նա։ Ուկրաինայի զինված ուժերի 40-րդ բրիգադի հրետանին ուղիղ հարվածով ոչնչացրել է զինամթերքի պահեստ։ |