ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ինչ է ասել Փաշինյանը ՔՊ փակ նիստի ժամանակ. մանրամասներ. «Ժողովուրդ»
09:12, 22.03.2023 | mamul.am
5526 | 0

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև իրավապահ մարմինների աշխատանքի և կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնք հենց իր թիմին են առնչվում:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներին և իշխանության ներսում պաշտոնյաների կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների արդյունքում ձերբակալություններին, հայտարարել է՝ ով ուզում է լինի, անգամ իր եղբայրը կամ մտերիմը, իր հետ ճանապարհ անցած հավատարիմ մարդ, թե քաղաքական թիմի հետ նոր համագործակցող անձ, կոռուպցիոն գործարքների մեջ հայտնվելիս չի ներվելու ու պատժվելու է նախկիններից ավելի խիստ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր