ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԵՄ դիտորդները լռում են ՀՀ քաղաքացու առևանգման մասին․ «Հրապարակ»
09:30, 22.03.2023 | mamul.am
3930 | 0

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ադրբեջանցիներն առևանգել են ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, Խնձորեսկի 37-ամյա բնակիչ Մարտին Գյուլնաջարյանին, ով երեք երեխայի հայր է։ Ընդ որում՝ պայմանագրայինը մեքենայով հաց տանելիս է եղել մարտական հերթափոխություն իրականացնող զինծառայողներին ու գերեվարվել է ՀՀ սուվերեն տարածքից։

Ուշագրավ է, որ դեպքի մասին Հայաստանում ԵՄ դիտորդները լռում են, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հավակնոտ հայտարարություններ էր անում, թե ԵՄ դիտորդները տեղակայվելու են ՀՀ սահմանի ողջ երկայնքով և վերահսկելու են սահմանային միջադեպերը, արձանագրելու են, թե ով է սադրիչ գործողությունների դիմում»:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր