ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ինչ գործով են անցնում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները. «Հրապարակ»
09:36, 22.03.2023 | mamul.am
3063 | 0

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ առավոտյան ձերբակալեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանին։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ քաղաքապետարանի նախկին և ներկա պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով։ Մեջլումյանը դեռևս ամիսներ առաջ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, թե ինչու է աշխատակազմի գլխավոր քարտուղարը զբաղվել այդ հարցերով, եթե կա պատկան վարչություն և անգամ՝ բաժին, որի պետին՝ Տարոն Միրոյանին նույնպես երեկ բերման էին ենթարկել։ Արդեն իսկ կասկած կա, որ գործընթացը հովանավորվել է քաղաքապետի, այն է՝ Հրաչյա Սարգսյանի մակարդակով։

Ուշագրավ է, որ Մեջլումյանը մարտի 17-ին՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի օրը, պաշտոնից ազատման դիմում գրեց։ Ինչ վերաբերում է ինքնակամ շինությունների հարցերով զբաղվող Տարոն Միրոյանին, ապա քաղաքապետարանում համոզված են, որ Միրոյանը, ի տարբերություն մյուս երկու պաշտոնյաների, չի կալանավորվի»:

Նյութն ամբnղջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր