ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հասել են եղևնիներին». ՊՆ նախկին շենքի թալանը շարունակվում է․ «Իրավունք»
09:48, 22.03.2023 | mamul.am
3068 | 0

«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն 34-րդ լուսաբացն են ՊՆ նախկին շենքի բնակիչները դիմավորում փողոցում` վրանի տակ: Պնդում են, որ նստացույցը շարունակելու են և զարմանում, որ շտապօգնության մեքենան էլ է իրենց լքել, մինչդեռ վրանների տակ շարունակում են մնալ նաև անչափահաս երեխաներ:

Ի դեպ, նստացույցի մեջ գտնվողն քաղաքացիներն «Իրավունք»-ին տեղեկացրին, որ այս օրերին ՊՆ նախկին շենքի ներսում շարունակվում է թալանը: Սկսած շինանյութից ամեն ինչ տանում են անհայտ ուղղությամբ, այդ թվում` օրեր առաջ սպիտակ Ford մակնիշի մեքենայով տարել են նաև տարածքում եղած եղևիները, որոնք ջրում, խնամում ու պահպանում էին ՊՆ նախկին շենքում կացարան գտած քաղաքացիները:

Հարցին, թե արդյոք այդ թալանից տեղյակ է շենքում հսկողություն իրականացնող ոստիկանությունը, պատասխանն «իհարկե` այո» էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր