ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Գյումրիում բախվել են «Opel Astra G»-ն և «Mercedes-Benz C180»-ը․ կան զոհեր
09:54, 22.03.2023 | mamul.am
4269 | 0

Մարտի 21-ին, ժամը 23:15-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes-Benz C180» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացիներից մեկի դին և երկու տուժածի։

Տուժածներից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ մյուս տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր