ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ադրբեջանը սկսել է բաց հակադրվել ռուսներին». Արամ Սարգսյան
10:18, 22.03.2023 | mamul.am
4743 | 0

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է. «Ադրբեջանն իր տարածքով իրանական մեքենաների դեպի ՌԴ տեղաշարժի բազում խնդիրներ է ստեղծել։ Ի պատասխան՝ պարսիկները նույնն են արել Նախիջևանից դեպի Ադրբեջան գնացող մեքենաների դեպքում, և կիլոմետրերով հերթ է գոյացել։ ՀՀ-ն ՌԴ-ի հետ սահման չունի, վրացիներն էլ աչք չեն փակում ռազմական բեռների վրա։ Լարվածությունը Ադրբեջանի և Իրանի միջև է: ԱՄՆ-ը և Իսրայելը Ադրբեջանի կողմից են, ՌԴ-ն՝ Իրանի, որովհետև այդ բեռները իրեն են պետք։ Ադրբեջանը սկսել է բաց հակադրվել ռուսներին, այսինքն՝ իրենք ուզում են հավատարմության երդումներ տալ ԱՄՆ-ին, դա ևս մեկ պատճառ և հիմնավորում է, որ ազերիները հիմա ուժի չեն դիմի»։

Աղբյուրը` Արամ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր