ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Նոր ուժգին երկրաշարժ՝ Աֆղանստանում. զոհերի թիվն աճում է
10:24, 22.03.2023 | mamul.am
7297 | 0

Պակիստանում և Աֆղանստանում երեկ երեկոյան ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. այսօր առավոտյան զոհերի թիվը հասել է 13-ի։

The News-ը՝ վկայակոչելով Աղետների կառավարման գրասենյակին, գրում է 9 զոհի և 44 վիրավորի մասին։ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տևել է առնվազն 30 վայրկյան և խուճապ է առաջացրել։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիս-արևելքում. օջախը գտնվել է 187 կիլոմետր խորության վրա։

Reuters-ը, վկայակոչելով Պակիստանի ոստիկանությանը, հայտնում է, որ Սվաթ թաղամասում տուժել է մոտ 150 մարդ։

Առնվազն չորս մարդ է զոհվել և 50-ը վիրավորվել Աֆղանստանում, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնյան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր