ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Սահմանադրական դատարանը իշխանության կամակատարն է»․ Գեղամ Մանուկյան
11:54, 22.03.2023 | mamul.am
1647 | 2

«Սեդա Սաֆարյանի հետևից ոչ մեկ չի ընկել, ինքն է իր հետևից ընկել. ուղղակի փորձ է արվում ՀՀ սահմանադրական դատարանը պահել որպես Սահմանադրական դատարան, երբ որ քաղաքացին որևէ հարցով դիմի ՍԴ, ինքն այդ կառույցի որոշումը որևէ վայրկյան չկասկածի»,- ԱԺ-ում ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քաննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այն, որ ՍԴ-ն այս իշխանության ձեռը խաղալիք է, դա միանշանակ է: Այստեղ իրավունքի խնդիր է՝ ինչո՞ւ է Սեդա Սաֆարյանն իր ամուսնուն նշանակել վարորդ. այդ հարցը ինչո՞ւ չի քննարկվում»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ «Սահմանադրական դատարանը իշխանության կամակատարն է»:

«Սեդա Սաֆարյանի հետևից ոչ մեկ չի ընկել, ինքն է իր հետևից ընկել». Գեղամ Մանուկյան
«Սահմանադրական դատարանը իշխանության կամակատարն է»․ Գեղամ Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր