ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի․ ինքնությունը հայտնի է
13:00, 22.03.2023 | mamul.am
3445 | 0

Մարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էստացվել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Դեպքի վայր հասած ոստիկաններն ու պարեկները նշված վագոն-տնակում, անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։

Մինչ տեղում աշխատում էին իրավապահները, պարզվեց, որ մահացածը Երևանի բնակիչ, 67-ամյա Աշոտ Զաքարյանն էր։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր