ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Նշա՞ն էիք տալիս թշնամուն, որ մոլորված զինծառայող ունենք, կարող եք գերեվարել»․ Դավոյանը՝ Խամոյանին
13:20, 22.03.2023 | mamul.am
4298 | 0

«Երեկ էստեղ տիկին Խամոյանը խաղաղության փնտրտուքների մեջ էր, ասում էր՝ էդ խաղաղությունը որտե՞ղ ա, Կապանում ա՞, թե՞ Ջերմուկում ա և ասաց, որ ժամեր առաջ զինծառայող է գերեվարվել և սկսեց պատմել, թե զինծառայողի գերեվարումն ինչի հետևանքով է առաջացել»,-Աժ իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով մոլորված զինծառայողի հետ կապված վարկածներին:

«Այսօր տիկին Խամոյանը, երբ խոսում էր մոռացությունից, անփութությունից, ուզում եմ ասել՝ հիմա դա անփութությա՞ն արդյունք էր, որ ՊՆ տարածած հայտարարությունը, որում ասվում էր, որ զինծառայող է մոլորվել, դարձավ գերեվարում, թե՞ ուղղակի պետք էր նշան տալ, որ մոլորված զինծառայող ունենք, որին պետք էր գերեվարել»,- ասաց Դավոյանը:

«Նշա՞ն էիք տալիս թշնամուն, որ մոլորված զինծառայող ունենք, կարող եք գերեվարել»․ Դավոյանը՝ Խամոյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր