«Երեկ էստեղ տիկին Խամոյանը խաղաղության փնտրտուքների մեջ էր, ասում էր՝ էդ խաղաղությունը որտե՞ղ ա, Կապանում ա՞, թե՞ Ջերմուկում ա և ասաց, որ ժամեր առաջ զինծառայող է գերեվարվել և սկսեց պատմել, թե զինծառայողի գերեվարումն ինչի հետևանքով է առաջացել»,-Աժ իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով մոլորված զինծառայողի հետ կապված վարկածներին: «Այսօր տիկին Խամոյանը, երբ խոսում էր մոռացությունից, անփութությունից, ուզում եմ ասել՝ հիմա դա անփութությա՞ն արդյունք էր, որ ՊՆ տարածած հայտարարությունը, որում ասվում էր, որ զինծառայող է մոլորվել, դարձավ գերեվարում, թե՞ ուղղակի պետք էր նշան տալ, որ մոլորված զինծառայող ունենք, որին պետք էր գերեվարել»,- ասաց Դավոյանը: |