ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«100 տարի անց Ադրբեջանի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել». Արթուր Թովմասյան
15:36, 22.03.2023 | mamul.am
2255 | 0

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «1920 թվականի գարունը Հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես Շուշիի հայ բնակչության դաժան կոտորածի ամիս, որը իրականացրեցին Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները կանոնավոր թուրքական բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ միասին։
103 տարի առաջ, մարտի 22-26, ադրբեջանցիք սկիզբ դրեցին Շուշիի հայերի ցեղասպանության հիմքը: Սպանվեց շուրջ 20 հազար հայ, քանդվեց 7 հազար տուն, թալանվեց ամբողջ Շուշին: Հայ բնակչությունը 67 հազարից նվազեց՝ դառնալով 9 հազար, քաղաքը կորցրեց իր նախկին նշանակությունը, Ստեփանակերտը հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաք, իսկ Շուշին դարձավ շրջկենտրոն։
Այս սարսափելի իրադարձությունները ծանր ու անբուժելի հետք թողեցին մեր հոգիներում, կարծում եմ, որ այս ողբերգությունը դեռ ցավ է պատճառում յուրաքանչյուր հայի սրտին, եթե նրանք Հայ են...
100 տարի անց, Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն սուլթանների անունները...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր