ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ամեն ինչ գիտենք, տիկին Թովմասյան, սպասում ենք, անիմաստ է զանգեր կատարելը». Ս. Սաֆարյան
17:36, 22.03.2023 | mamul.am
5844 | 0

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞ւր էր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին նվիրված ԱԺ քննարկումներում
Ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը բացակայում էր Սեդա Սաֆարյանին նվիրված քննարկմանը... Ինչպե՞ս... Նրա կայքի խմբագիր Քնար Մանուկյանն էր Սեդա Սաֆարյանին նվիրված 4 հոդված տպելուց հետո իմ գրառման ներո գրել՝ հեսա քրոջդ խախտումները կապացուցենք...
Ճի՞շտ եմ հասկանում, որ նա ԱԺ բարձր ամբիոնից չպատասխանեց Ֆրինյուզի հեռուստաեթերից ողջ հանրապետությունով մեկ իրեն ուղղված իմ հարցին. նա ազգակցական կապ ունի՞ մի ռեգիոնալ իրավապահ պաշտոնյայի հետ, ում իրավասության ներքո քննվել է սպանության գործ Վարդենիսում... Շատ պարզ հարց է...
Աաաա, Վարդենիս են զանգում, դրա համար չեն կարողացել ներկա լինել նիստի՞ն...
Ամեն ինչ գիտենք, տիկին Թովմասյան։ Սպասում ենք։ Անիմաստ է զանգեր կատարելը...
Զգուշացում բոլոր գրառում կատարողներին. ոչ մի տեսակի վիրավորանք: Սա չափազանց լուրջ ու տևական պրոցես է լինելու, որը մեկ կամ երկու ամսում չի ավարտվելու: Ոչ մի անձնական, ոչ մի անձնավորված բան մինչև այս ամենի տրամաբանական ավարտը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր