ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Ինեկոբանկի թվային վարկավորման նոր sprintonline.am հարթակը ճանապարհ է հարթում դեպի էվոլուցիոն փոխակերպում
19:24, 22.03.2023 | mamul.am
2269 | 0

Ինեկոբանկը՝ համագործակցելով Highway ֆինտեխ ընկերության հետ, մեկնարկում է թվային վարկավորման sprintonline.am հարթակը, որը միավորում է վարկավորման բոլոր ուղիներն ու տարբերակները՝ ստեղծելով միասնական փորձառություն հաճախորդների համար։

Բանկային ոլորտում առաջատար թվային լուծումներ առաջարկող Ինեկոբանկը ներկայացնում է ֆինանսական ազատություն ընձեռող նորարարական համակարգ՝ բերելով ֆինանսավորման բոլորովին նոր մշակույթ։ Այսուհետ հաճախորդներն ունեն հնարավորություն ամենապարզ ու արագ տարբերակով ստուգել վարկունակությունն ու ստանալ ֆինանսավորումն իրենց հարմար տարբերակով՝ անկախ գտնվելու վայրից, ժամանակից և անգամ որևէ բանկի հաճախորդ լինելուց:

Մի քանի պարզ քայլի միջոցով հաճախորդին տրվում է վարկային սահմանաչափի առաջարկ և հնարավորություն՝ անցնելու առցանց նույնականացում և ստանալու անհրաժեշտ գումարը տարբեր եղանակներով, այդ թվում՝ տարբեր բանկերի կողմից թողարկված քարտերին կամ QR վճարումներով Բանկի հետ համագործակցող առևտրի և սպասարկման կետերում ծախսելու միջոցով։ Անգամ այն դեպքում, երբ հաճախորդը չի օգտվում որևէ բանկի ծառայություններից, կարող է ստանալ անհրաժեշտ գումարն Ինեկոբանկի մասնաճյուղերի դրամարկղերից։

Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը նշում է, որ որպես առաջատար թվային բանկ, իրենք ձգտում են ստեղծել այնպիսի նորարարական լուծումներ, որոնք ուղղված կլինեն հաճախորդների ֆինանսական նպատակների իրագործմանն ու հարմարավետությանը՝ խնայելով ամենաթանկը՝ ժամանակը։

«sprintonline.am hարթակի հիմնական առավելություններից մեկը ունիվերսալությունն է․ առաջին անգամ մեկ տեղում հաճախորդներին հասանելի են լինելու ոչ միայն կանխիկով՝ առանց գրավի վարկերի սահմանաչափերը, այլև ավտոմեքանայի, անշարժ գույքի, այլ կենցաղային ապրանքների ձեռք բերման վարկերի սահմանաչափերը, ինչը թույլ կտա հաճախորդներին պլանավորել իրենց ֆինանսական առաջնահերթությունները։ Իսկ գրանցման, նույնականացման և վարկավորման ողջ գործընթացն իրականացվում են բացառապես օնլայն եղանակով` ցանկացած վայրից ու ցանկացած պահի»,-նշում է Լևոն Ռուբինյանը:

Ինեկոբանկի թվային վարկավորման նոր sprintonline.am հարթակը ճանապարհ է հարթում դեպի էվոլուցիոն փոխակերպում

HighWay ընկերության համահիմնադիր, պրոդուկտների մշակման գծով ղեկավար Ավետիս Հովակիմյանի խոսքերով sprintonline.am hարթակի մեկնարկը կարևոր նպատակ էր HighWay-ի համար, քանի որ հավատացած են, որ ֆինանսական ծառայությունների հասանելիությունը մեծապես նպաստում է մարդկանց թե՛ անձնական և թե՛ պրոֆեսիոնալ նպատակների իրագործմանը։

«Մենք ուրախ ենք որ համագործակցում ենք ՀՀ առաջատար թվային բանկի հետ և հուսով ենք, որ առջևում դեռ շատ նորարարական լուծումներ ենք միասին շուկա բերելու։ Այսօր արդեն մենք մեր թիմով աշխատում ենք մի քանի հետաքրքիր նախագծերի շուրջ, որոնք, վստահ եմ, մեծ տարածում են գտնելու թե՛ հայաստանյան և թե՛ այլ շուկաներում»,-նշում է Ավետիս Հովակիմյանը։

Ինեկոբանկի թվային վարկավորման նոր sprintonline.am հարթակը ճանապարհ է հարթում դեպի էվոլուցիոն փոխակերպում

«sprintonline.am հարթակի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր