ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը
17:18, 22.03.2023 | mamul.am
5886 | 0

Փաստաբան Լևոն Գևորգյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ փաստաբան Լևոն Գևորգյանին բերման էին ենթարկել՝ պարեկին իբրև կաշառք առաջարկելու կասկածանքով։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 22-ին ժամը 01.25-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի աավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40.000 դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին:

«Ուղևորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, բերվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- հայտնել էին ոստիկանությունից։ Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք տալու հատկանիշներով, որը քննչական ենթակայությամբ փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր