ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել է հանդիպելու Բայրամովի և Լավրովի հետ
18:18, 22.03.2023 | mamul.am
2134 | 0

Առաջիկայում հնարավոր է եռակողմ հանդիպում Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարների հետ, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Հանդիպման կազմակերպման հարցը քննարկվել է մարտի 20-ին Մոսկվայում Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև կայացած բանակցությունների ընթացքում։

«...Թեման քննարկվել է Մոսկվայում, և մոտ ապագայում նման հանդիպման անցկացման հավանականություն կա»,- ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր