Ռուսական ափամերձ հրթիռային Bastion համակարգերի ստորաբաժանումը տեղակայվել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային՝ Կուրիլյան կղզիներից մեկում՝ Պարամուշիրում, հայտնում է Reuters-ը։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է երկրի Հեռավորարևելյան շրջաններում պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Շոյգուն ասել է, որ Bastion համակարգը կամրապնդի Ռուսաստանի անվտանգությունը Կուրիլյան կղզիների շղթայի շուրջ: |