ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Լուկաշենկոն Պուտինի հետ կքննարկի «Լեհաստանին իր տեղը ցույց տալու» տարբերակը
20:54, 22.03.2023 | mamul.am
4436 | 0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ մտադիր է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ շփումներում քննարկել, թե ինչպես «Լեհաստանին ցույց տալ իր տեղը», քանի որ այդ երկրից «հայտարարություններ են հնչում ուկրաինական պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին»։

Լուկաշենկոն Ֆրանսիայում Լեհաստանի դեսպան Յան Էմերիկ Ռոստիշևսկուն անվանել է «խելագար, ով ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում պնդել է, որ եթե Կիևը պարտվի, Վարշավան այլընտրանք չի ունենա և պետք է պատերազմի մեջ մտնի»։

«Եվ հետո նա բացականչեց՝ մենք կպայքարենք Ռուսաստանի դեմ: Համարեք, որ նրանք անմիջապես կսկսեն մեզանից (Բելառուսից-խմբ.)։ Ի՞նչ անենք։ Առաջին հարցը, որը մենք կքննարկենք Պուտինի հետ, այն է, թե ինչպես պետք է նրանց իրենց տեղը դնենք»,- ասել է Լուկաշենկոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր