ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Հայաստանի ձյուդոիստները կմասնակցեն Թբիլիսիում անցկացվող մրցաշարին
01:12, 23.03.2023 | mamul.am
1645 | 0

«Մեծ սաղավարտ» անվամբ ձյուդոյի մրցումների շարքում մեծ հեղինակություն է վայելում Թբիլիսիում անցկացվող մրցաշարը: Ստուգատեսում յուրաքանչյուր հաղթանակը օլիմպիական վարկանիշային միավորներ է շնորհում մարզիկին:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, Հայաստանից Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) կմասնակցեն մարտի 24-28-ը Վրաստանի մայրաքաղաքում անցկացվող մրցումներին: Մեր մարզիկները կմրցեն նաև Անթալիայի տատամիի վրա մարտի 31-ին սկսվող հերթական վարկանիշային մրցաշարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր