ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Քանի դեռ ազգային իշխանություններ չունենք, մեր տղերքն անընդհատ զոհվելու են». Ալվինա Աղաբաբյան
21:24, 22.03.2023 | mamul.am
3691 | 1

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամեր առաջ Երասխի հատվածում մեր ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը սպանվել է ադրբեջանցիների կողմից, էն ադրբեջանցիների, որոնց հետ իշխանությունները քիրվայություն են ուզում անել ու մեզ էլ համոզում են, թե թշնամու հետ «խաղաղություն» է լինելու։
Քանի դեռ ազգային օրակարգ չենք ձևավորել, քանի դեռ ազգային իշխանություններ չունենք, քանի դեռ թշնամուն հակահարված չենք տվել ու հողահավաքը հռչակել՝ որպես ազգային միակ և ուղիղ ճանապարհ, մեր տղերքն անընդհատ զոհվելու են էսպես մեկ-մեկ, կամ 100-ներով, կամ 1000-ներով, ինչպես 44-օրյայի ժամանակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր