ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Google-ը գործարկում է Bard չաթբոտ-ը՝ ChatGPT-ի հետ մրցակցելու համար
22:24, 22.03.2023 | mamul.am
4687 | 0

Google-ը գործարկել է Bard չաթբոտ-ը՝ իր առաջին առանձին արտադրանքն արհեստական ​​բանականությամբ: Ընկերությունից հայտնել են, որ Bard-ը կգործի Google որոնողական համակարգից առանձին։

Այժմ ծրագիրը բաց է միայն փորձարկողների համար, հայտնում է Financial Times-ը:

Bard-ը պատասխաններ կստեղծի միայն անգլերենով, այլ ոչ թե համակարգչային ծածկագրով կամ այլ լեզուներով, և առայժմ հասանելիություն կտրամադրի «ով շուտ, նա էլ կստանա» սկզբունքով: Թեստավորումն այժմ հասանելի է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում սպասողների ցուցակում գրանցված օգտատերերին:

Bard-ը կառուցված է Google-ի արհեստական ​​բանականության տեխնոլոգիայի վրա, որը հայտնի է որպես LaMDA կամ խոսակցական հավելվածների լեզվի մոդել: Արհեստական բանականությունը «սովորել» է ամբողջ համացանցից վերցված տեքստային տվյալներից, ինչպես նաև Google-ի որոնման արդյունքներից, ինչը ուսուցման լրացուցիչ մակարդակ է: Սա նշանակում է, որ Bard-ն ավելի քիչ հավանական է, որ հակասի ինքն իրեն և տրամադրի ոչ ճիշտ տեղեկատվություն։

Bard-ի գործարկումը տեղի է ունեցել գրեթե չորս ամիս անց այն բանից հետո, երբ մրցակից Microsoft-ի կողմից ֆինանսավորվող OpenAI-ը գրավեց աշխարհի ուշադրությունը իր ChatGPT չաթբոտի հանրային թողարկումով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր