ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Տափի՝ Հայաստանի ուշագրավ և կանգուն բերդերից մեկը
17:06, 25.03.2023 | mamul.am
2629 | 0

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտակայքում՝ Խոսրով գետի ափին է գտնվում միջնադարյան մի ընդարձակ բնակավայր, որը հայտնի է Ուրծ անվամբ։ Միջնադարում այս գավառը պատկանել է Ուրծյաց նախարարական տոհմին։ Ուրծ գյուղաքաղաքի եզրին պահպանվել և մեզ է հասել միջնադարյան նշանավոր բերդերից մեկը՝ Տափի բերդը, որը հայտնի է նաև Գևորգ Մարզպետունու ամրոց անվամբ։

Տափի բերդ
Բերդը կառուցվել է 10-րդ դարում, ունի ուղղանկյունաձև պարիսպ՝ չորս անկյուններում ամրացված շրջանաձև աշտարակներով։ Պարսպից ներս գտնվում է 13-րդ դարում կառուցված թաղածածկ եկեղեցին, որի քարերը սպիտակ ֆելզիտից են։ Եկեղեցու հյուսիսային պատին 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։
Տափի բերդ
1496 թվականին Տափի եկեղեցին հիշատակվում է որպես գրչօջախ։ Տարածքում կան նաև եկեղեցիների, վանքերի և այլ բերդերի հետքեր։
Տափի բերդ
Տափի բերդ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր