ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ապրիլին կայցելի Հայաստան ու Ադրբեջան
23:24, 22.03.2023 | mamul.am
1809 | 0

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ապրիլին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ քննարկելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Այս մասին Ֆրանսիայի սենատում իր ելույթի ժամանակ ասել է Կոլոննան:

Համապատասխան հրապարակումը հրապարակված է Սենատի թվիթերյան էջում։

Կոլոննան, մասնավորապես, նշել է. «Ֆրանսիան առաջին իսկ օրվանից դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչը սրում է իրավիճակը։ Ես մտադիր եմ ապրիլի վերջին այցելել Բաքու և Երեւան, որպեսզի տեղ հասցնեմ այս միտքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր