ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Վթար Ասկերանում. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
00:18, 23.03.2023 | mamul.am
3576 | 0

Մարտի 22-ին ժամը 20:00-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ խումբը պարզել են, որ ժամը 19:40-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրին` Ստեփանակերտ քաղաքի 46-ամյա բնակիչ Է. Գ.-ն վարելով իրեն պատկանող «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ և շրջվել։

Պատահարի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Նույն մեքենայի ուղևորներ` Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի 24 և 29-ամյա բնակիչներ` Գ.Հ.-ն և Գ. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր