ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ո՞ր պատգամավորները չեն մասնակցել Սեդա Սաֆարյանի հարցով քվեարկությանը. «Ժողովուրդ»
09:06, 23.03.2023 | mamul.am
2783 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու հարցի քվեարկությունը: Նախագծի քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, նրանցից 30-ն էլ մասնակցել և կողմ են քվեարկել նախագծին:

Տեղեկացանք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից քվեարկությանը չեն մասնակցել պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Ռուստամյանը, Իրինա Գասպարյանն ու Արմեն Գևորգյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից քվեարկությանը չի մասնակցել Թագուհի Թովմասյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր