ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վարչապետի աշխատակազմի հերթական խոշոր դրամաշնորհը՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին. «Հրապարակ»
09:12, 23.03.2023 | mamul.am
2468 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Մարտի 13-ին վարչապետի աշխատակազմը հերթական խոշոր դրամաշնորհն է տրամադրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով։ Դրամաշնորհը կազմում է 74 մլն 800 հազար դրամ՝ 192 հազար դոլար։ Դրամաշնորհի պայմանագրից տեղեկանում ենք, որ գումարը ՊՈԱԿ-ին փոխանցվել է իր շենքային պայմանները բարելավելու, այսինքն՝ ՊՈԱԿ-ի շենքը վերանորոգելու համար։

Նշենք, որ անցած տարի էլ վարչապետի աշխատակազմն իր աշխատանքային պայմանները բարելավելու համար էր մեծ գումարներ ուղղել՝ նոր վերելակներ էին գնել, թանկարժեք գորգեր, իսկ ՊՈԱԿ-ին այս տարվա փետրվարի 4-ին էլ էին առանձնապես խոշոր՝ 511 միլիոն 763 հազար դրամի, այսինքն՝ մոտ 1.3 մլն դոլարի դրամաշնորհ տրամադրել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր