Լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան: 3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջնակի՝ Մերիի վիճակը բավարար է: Այսօր արդեն մայրիկի հետ դուրս կգրվեն ծննդատնից ու կմիանան ընտանիքի մյուս անդամներին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնը: |