«Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվա դեպքին: Հիշեցնենք՝ թշնամու կրակոցից Երասխի հատվածում զոհվել էր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: |