ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
3-ամյա երեխայի որովայնից 17 մագնիսե գնդիկ է հեռացվել
11:30, 23.03.2023 | mamul.am
4490 | 0

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը հաղորդագրություն է տարածել. «3 տարեկան երեխայի ծնողները դիմել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց՝ նշելով, որ երեխան խաղալիս է եղել մագնիսե գնդիկներով, իսկ որոշ ժամանակ անց նկատել են դրանց մեծ մասի բացակայությունը: Համալսարանական կլինիկայում կատարվել է վիրաբույժի զննում. որովայնը եղել է պալպատոր փափուկ, փսխում չի դիտվել, գանգատներ չի նշվել:

Կատարվել է որովայնի R գրաֆիա, որով հայտնաբերվել է թվով 17 ռենտգեն կոնտրաստ գնդիկներ: Շտապ կարգով կատարվել է լապարատոմիա, որովայնի խոռոչի ռևիզիա, որի ժամանակ հայտնաբերվել է իրար կիպ հարող աղեգալարներ: Դրանք անջատելուց հետո հայտնաբերվել է պորֆորացված հատվածներ աղեգալարների տարբեր հատվածներում՝ այդ թվում ստամոքսում, որի պատճառ էին դարձել թվով 17 մագնիսե գնդիկները, որոնք հեռացվել են, պերֆորացված հատվածների ամբողջականությունը վերականգնվել:

Հետվիրահատական ընթացքը անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով:

Սիրելի ծնողներ, այս և նման այլ օրինակները մեր պրակտիկայում շատ են:

Հորդորում ենք լինել առավել ուշադիր և երեխաներին զերծ պահել առողջության կամ կյանքի համար սպառնալիք հանդիսացող մանր դետալներ պարունակող խաղալիքներով, իրերով խաղալուց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2393 | 0
դեպի վեր