ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ընդդիմությունը փախել է պատասխանատվությունից». ՔՊ-ական պատգամավոր
11:42, 23.03.2023 | mamul.am
2091 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ փորձել է ծանոթանալ տարբերակներին, թե ինչ է բանակցում Հայաստանը Ադրբեջանի հետ, բայց չի ստացվել. ինչո՞ւ դրա հնարավորությունը չունի, ի՞նչն է պատճառը. ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողի այս հարցին ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք ականատես եք եղել, որ թե՛ վարչապետը, թե՛ պաշտոնատար այլ անձինք առաջարկով են հանդես եկել, որ ընդդիմությունը կարող է գալ և ծանոթանալ բանակցային գործընթացի նրբություններին: Վերջինը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից: Ես մի դիտարկում էլ ունեմ՝ տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն: Ընդդիմության կողմից հրաժարվելը ես գնահատում եմ պատասխանատվությունից խուսափում»,- ասաց ՔՊ խմբակցության քարտուղարը:

Լրագողի դիտարկամանը, որ ընդդիմությունը երկու ամիս առաջ է հարց ուղղել Անվտանգության խորհրդին, բայց պատասխան չի ստացել, Ա. Հովհաննիսյանն արձագանքեց. «Խնդրում եմ՝ ձեր հարցերն ուղղեք ԱԽ-ին, ես էլի եմ կրկնում՝ մեր իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար, մենք առաջարկել ենք, բայց նրանք փախել են պատասխանատվությունից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր