ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ո՞ր կողմի առաջարկներով ենք առաջ շարժվում՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան». հարց՝ ՔՊ-ականներին
12:06, 23.03.2023 | mamul.am
2709 | 0

«Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց ստորագրվի այնպիսի պայմանագիր, որտեղ կապահովվի ՀՀ անկախությունը, սուվերենությունը և անվտանգությունը»,- ԱԺ խորհրդարանական ճեպազրուցի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Լրագրողի հարցին՝ կարելի՞ է ասել խաղաղության պայմանագրի հարցում փակուղային իրավիճակ է ստեղծվել, բանախոսը պատասխանեց. «Ես, ամեն դեպքում, այդպես չէի որակի... ոչ մեկ չի ասել, որ մենք հեշտ ճանապարհ ենք անցնելու, այո՛, կլինեն դժվարություններ, կան դժվարություններ, բայց մենք օրնիբուն պետք է աշխատենք՝ անկախ նրանից՝ այս առաջարկը չենք համաձայնեցնի, այն առաջարկը չենք համաձայնեցնի, բայց շարժվենք առաջ՝ փորձելով մոտարկել մեր մոտեցումները, նաև՝ ստանալով մեր միջազգային գործընկերների աջակցությունը»:

Հարցին՝ ո՞ւմ առաջարկներով ենք հիմա առաջ շարժվում՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան կողմի, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Մենք, ըստ էության, մեր առաջարկներով ենք առաջ շարժվում, Ադրբեջանը ներկայացնում է իր առաջարկերը, մենք՝ մեր: Մեր առաջարկները մանրամասներով ներկայացվում է նաև մեր միջազգային գործընկերներին, թե, ենթադրենք, ինչու ենք սա առաջարկում, կամ ինչու ենք Ադրբեջանին արձագանքում հետևյալ կերպ: Դա արվում է այն պատճառով, որ կարողանան ճնշում գործադրել և բալանսի բերել մեր ապակառուցողական հարևանին»,- ասաց Ջուլհակյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր