ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«ՀԱՊԿ-ը նախ պետք է Հայաստան գա, որ հետո դուրս գալու մասին խոսվի». Արուսյակ Ջուլհակյան
12:24, 23.03.2023 | mamul.am
2292 | 1

«2021 թվականի մայիսից մինչև հիմա մենք ունեցել ենք երեք, այսպես ասած, խոշոր ներխուժում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, և երեք դեպքով էլ ՀԱՊԿ-ը չի եկել Հայաստան: Երբ մենք ասում ենք՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, պետք է արձանագրենք, որ նա Հայաստան էդպես էլ չի հասել, բացակայում է ՀԱՊԿ-ը Հայաստանից, դա է ողջ պրոբլեմը»,- ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից:

«Խոսակցութունները, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա, դուրս չի գա՝ սին են այնքանով, որ նախ պետք է Հայաստան գա, որ հետո դուրս գալու մասին խոսվի»,- եզրափակեց պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր