ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ռազմաքաղաքական այս բարդ իրավիճակում ԱԺ մեծամասնությունը մեր հայտարարությունը մերժեց». Սեյրան Օհանյան
12:42, 23.03.2023 | mamul.am
2445 | 0

«Լաչինի միջանցքի փակելու հենց առաջին օրերից մենք նախաձեռնեցինք հայտարարություն և ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից ինչ-ինչ հնարքներով մեր հայտարարությունը գցեցին երկրորդ պլան և անցկացրեցին իրենց հայտարությունը, որը ոչինչ չասող հայտարարություն էր կարմիր գծերի վերաբերյալ: Ռազմաքաղաքական բարդ իրավիճակում ԱԺ մեծամասնությունը մեր հայտարարությունը մերժեց»,- ԱԺ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով երեկ թշնամու կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքին՝ Օհանյանը նշեց. «Նովրուզի օրերին հակառակորդը հայերին վնասելու սովորույթ ունի, փորձում է վատ բան անել. երեկ մենք հերթական զոհն ենք ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմական նկրտումները հայ ժողովրդի նկատմամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր