ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Թողե՛ք հանգիստ աշխատենք». «Գոյ» թատրոնի ստեղծագործական խմբի ասուլիսը
12:54, 23.03.2023 | mamul.am
2720 | 0

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Գոյ» թատրոնը փակվում է. ստեղծագործական թիմն այս պահին հանդես է գալիս ասուլիսով: «Տարեկան հաշվետվության ժամանակ թերի էր կատարվել թատրոնի ֆինանսական պլանը, երկար խոսեցինք, բացատրեցի պատճառը: Մի ամիս հետո ունեցանք պրեմիերա՝ «Գարեգին Նժդեհ», հաջորդ օրը հրավիրվեցի նախարարություն, պարոն Արա Խզմալյանի մոտ, ու էսպես սկսվեց զրույցը. Սարգի՛ս ջան, մենք ընկերներ ենք, բայց զրույցը ծանր է լինելու: Դուք և՛ պլանը չեք կատարել, և՛ որպես թատրոն չեք ծառայում նպատակին: Առաջարկում եմ վարչական մասը ցրել, վերամիավորվել Սունդուկյան թատրոնի հետ, կունենաք ընտիր պայմաններ: Ասացի՝ համաձայն չենք»,- ներկայացրեց թատրոնի տնօրենի ժ/պ Սարգիս Չոլոյանը՝ խոսքն ուղղելով ԿԳՄՍՆ նախարարությանը. «Մեզ մի՛ վերամիավորեք, թողե՛ք հանգիստ աշխատենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մեզ մի՛ վերամիավորեք, թողե՛ք հանգիստ աշխատենք». «Գոյ» թատրոնի ստեղծագործական խմբի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր