ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
««Քաղաքացիական պայմանագիր»-ն իր վարքագծով վնասեց Սեդա Սաֆարյանին». Արծվիկ Մինասյան
13:12, 23.03.2023 | mamul.am
2024 | 0

«Փաստաբանական հանրության ձայնը երբ բարձրացվում է Ազգային ժողովում, մենք տեսնում ենք, թե իշխող քաղաքական ուժն ինչպիսի ատելությամբ է լցված իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների հանդեպ»,- անդրադառնալով ԱԺ կողմից Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը չընդունելու փաստին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Ըստ էության, «Քաղաքացիական պայմանագիրն» իր այս վարքագծով վնասեց Սեդա Սաֆարյանին որպես մարդու. կասկածի մեջ թողնել մի դատավորի, որը հետագայում պետք է Սահմանադրական դատարանում արդարադատություն իրականացնի՝ անընդհատ նրան մղելու է կաշկանդված գործողությունների: Երկրորդ՝ հիմք տվեց մեզ, որ ՍԴ ներկայացվող դիմումներում պետք է ակնկալենք, որ Սեդա Սաֆարյանը չի կարող իրականացնել արդարադատություն և, ըստ էության, անհնարինության հիմքեր է տվել նրա մասնակցության մասով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր