ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Եթե Փաշինյանն ունենար նվազագույն քաղաքական ազնվություն, նոյեմբերի 10-ին պետք է արթնանար ոչ վարչապետի պաշտոնում». Աշոտյան
14:30, 23.03.2023 | mamul.am
2042 | 2

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանն առնվազն քաղաքական իմաստով դավաճան է, իսկ իրավական հիմքերը կպարզի իշխանափոխությունից հետո ստեղծվելիք հետաքննական լիազոր մարմինը:
Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչու է դավաճան:
Սխեմատիկ ներկայացնեմ:
Նա դավաճան է, որովհետև՝
1. Թուլացնելով բանակը, քանդելով Հայաստանի բանակցային դիրքերը, ջլատելով հասարակությունը՝ նպաստեց Ադրբեջանի հանդուգն ագրեսիային և պատերազմ բերեց Հայաստան և Արցախ:
2. Հենց այսպիսի արյունալի, դաժան պատերազմ բերեց և այսպիսի տևողությամբ:
3. Մերժեց պատերազմը ժամանակին կանգնեցնելու միջազգային միջնորդների, մասնավորապես ՝ ՌԴ նախագահի շատ հստակ առաջարկը:
4. Պատերազմի արդյունքում հրաժարվեց ժողովրդին ասել ճշմարտությունը և խաբում էր 44 օր:
5. Ժողովրդի կամքից անկախ, գաղտագողի ստորագրեց կապիտուլացիոն խայտառակ հայտարարություն:
6. Անգամ այդ հայտարարությունից հետո չապահովեց գոնե այդ հայտարարության ի կատար ածումը:
7. Այսօր ևս փորձում է հայ ժողովրդին «համակերպեցնել», հաշտեցնել այս պարտության հետ և ասել, որ հայ ժողովրդի բնական դիրքն այս բարձրավանդակի վրա չորեքթաթն է:
Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար նվազագույն քաղաքական խիզախություն և ազնվություն, նա նոյեմբերի 10-ին պետք է արթնանար առնվազն ոչ վարչապետի պաշտոնում և այլևս երբեք չհավակներ այդ պատասխանատվությանը։
Իսկ եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք նա պետք է ընդհանրապես արթնանար…»:

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր