ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Հիմնական դերակատարները երկուսն են՝ տրանսնացիոնալ և ազգային էլիտաները». Վահե Դավթյան
00:12, 24.03.2023 | mamul.am
2324 | 0

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդիրը նրանում է, որ Հայաստանում շատերը շարունակում են գնահատել իրավիճակը 19-րդ դարի աշխարհաքաղաքական կատեգորիաներով կամ էլ 20-րդ դարի ռեալիզմ-լիբերալիզմ ավանդական հակադրման ներքո։
Մինչդեռ Սառը պատերազմի ավարտից հետո խորապես փոխվել է համաշխարհային քաղաքականության տրամաբանությունն ու կառուցվածքը։ Դրանում այլևս գրեթե բացակայում է իդեոկրատիկ առաջնորդությունը։ Չկան ազդեցության գոտիներ՝ իրենց ավանդական իմաստով։ Չկան երկարաժամկետ դաշինքներ։ Չկա կենսական տարածություն։ Կարող ես զբաղեցնել չափազանց փոքր տարածք, բայց լինել Գործոն։ Ու հակառակը։
Հիմնական դերակատարները երկուսն են՝ տրանսնացիոնալ և ազգային էլիտաները։ Որոնք փորձում են պայմանավորվել։ Երբեն դա ստացվում է, երբեմն` ոչ։ Երբեմն էլ տրանսնացիոնալը կլանում է ազգայինը։ Ինչն արդեն տենդենց է։
Եվ հենց այս միջէլիտար կապերն են ձևավորում այն, ինչը մենք միջազգային հարաբերություններ ենք անվանում։
Հայաստանում է ամեն ինչ սև ու սպիտակ։ Համաշխարհային քաղաքականությունը շատ վարիատիվ է»։

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր