ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է». պետնախարարը՝ Լաչինի միջանցքը ուժով չբացելու մասին
14:42, 23.03.2023 | mamul.am
3222 | 0

«Եթե խոսում ենք ճանապարհի արգելափակմանը մասնակից ադրբեջանցիներին ճանապարհից հեռացնելու, այլ վայր տեղափոխելու մասին, ենթադրվում է, որ ռուս խաղաղապահները դա պետք է կատարեն ֆիզիկական ուժ գործադրելով, բռնություն գործադրելու եղանակով»,- Արցախում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադառնալով շուրջ 100 օր ադրբեջանցիների կողմից շրջափակված Լաչինի միջանցքի խնդրին, ասաց պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Ակնհայտ է, որ այդ քայլը կարող է իրավիճակի սրման, վատթարացման տանել: Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է: Այդ պատճառով նրանք փորձում են խնդիրը լուծել քննարկումների, դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով»,- հավելեց Ներսիայանը:

«Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է». պետնախարարը՝ Լաչինի միջանցքը ուժով չբացելու մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր