ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Անհասկանալի է խորհրդարանական ընդդիմության պահելաձևը». Կարեն Հեքիմյան
15:24, 23.03.2023 | mamul.am
2900 | 1

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Օրվա խորհրդարանական ընդդիմությունը սովորություն է դարձրել ԱԺ-ում տարատեսակ քննարկումների ընթացքում լքել դահլիճը: Խնդիրն այն է, որ դահլիճ լքելու գործառույթը թեև պարբերաբար, սակայն, այնուամենայնիվ, «ընտրողական» բնույթ է կրում: Այս իմաստով, անհասկանալի է օրվա խորհրդարանական ընդդիմության պահելաձևը:
Հիմնականում, ընդդիմադիրները ԱԺ-ի դահլիճը լքում են «հարց ու պատասխան»-ի ժամերին, ինչպես նաև քաղաքական հնչեղություն ունեցող խնդիրների քննարկման ընթացքում, ինչը կազմում է խորհրդարանական ընդհանուր աշխատաժամանակի շուրջ 5-10%-ը: Այսինքն, ստացվում է, որ խորհրդարանական աշխատաժամանակի մնացած 85-90%-ն ընթանում է իշխանության և ընդդիմության կոնսենսուսի պայմաններում: Այլ կերպ ասած, խորհրդարանական ընդդիմությունն իրականում միայն 5-10%-ով է անհամաձայնություն հայտնում իշխանության վարած քաղաքականության հետ:
Տպավորությունն այն է, որ իշխանության կողմից առաջարկվող տասնյակ վիճահարույց օրենքները, ենթաօրենսդրական և այլ իրավական ակտերն առարկելի չեն ընդդիմության համար, փոխարենը՝ բոյկոտի է ենթարկվում «հարց ու պատասխան»-ը: Սա առավել քան տարօրինակ է:
Մի քանի ամիս հետո կայանալու են Երևանի քաղաքապետի ընտրությունները: Ենթադրաբար՝ օրվա խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի այդ ընտրություններին: Եվ, եթե վերջինս այնպես, ինչպես ԱԺ-ում պատրաստվում է մասնակցել Երևանի կազմաքանդմանը, բավարարվելով կարճաժամկետ բոյկոտներով, ապա իշխանության հետ հավասար պետք է ստանձնի ձախողման համար քաղաքական ողջ պատասխանատվությունը:
Հակառակ դեպքում, պետք է ոչ թե «հարց ու պատասխան»-ը, այլ՝ ընտրությունը բոյկոտել: Այդպես գոնե ազնիվ կլինի»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր