«Մեզ մոտ անհանգստություն է առաջանում՝ կապված թշնամական հռետորաբանության սրման, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճի և կողմերի՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներին պատրաստ չլինելու հետ»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Խաղաղության գործընթացին այլընտրանք չկա: Կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում և գործողություններում, վերականգնել բանակցությունները...»,- հավելել է պաշտոնյան: |