Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրել է. «Հայաստանի կառավարությունն այսօր որոշեց 92 մլն եվրո վարկ վերցնել (պարտքը 10 մլրդ դոլարից անցել է արդեն): Կառավարության նիստում սա, օրինակ, ամենակարևոր հարցերից մեկն էր, որովհետև երկիրը հերթական վարկային բեռի տակ է ընկնում։ Բայց այս հարցը անցկացրեցին թաքուն, չզեկուցվող նախագծերի փաթեթում․ դրա փոխարեն երկար բարակ քննարկեցին ինչ-որ հատվածում ասֆալտ փռելու թեման։ Դե ասֆալտը միակ բանն է, որով սրանք կարողանում են ներկայանալ հանրությանը, թոզ փչել աչքերին ու հարստանալ։ Ո՞վ չգիտի, որ ասֆալտ փռելը ամենաեկամտաբեր բիզնեսն է։ (ԱլենЬ-ի ախպոր աչքը լույս)։ |