ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Լավրովը ևս մեկ անգամ հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը գերադասել է իր «Հաղթելու ենք»-ի բլեֆը». Անդրանիկ Թևանյան
02:12, 24.03.2023 | mamul.am
3123 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ։ Վերջինս լռությամբ համաձայնեց իր կոլեգայի ասածների հետ։
Լավրովը ևս մեկ անգամ հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը գերադասել է իր «Հաղթելու ենք»-ի բլեֆն ու սեփական իմիջային խնդիրները մարդկանց կյանքերից ու տարածքային կորուստներից։ Այդ հետո էր, երբ Նիկոլը հայտարարեց, թե, իբր, նոյեմբերի 9–ին 25.000 կյանք է փրկել։ Իրականում նա հազարավորների գլուխը կերավ՝ «Որ հետո ինձ չասեն «Նիկոլ դավաճան»» ծրագրի շրջանակներում։
Լավրովն ասում է, որ դա արդեն պատմություն է, բայց դժվար է նրա հետ համաձայնելը։ Քանզի Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը ոչ թե պատմություն են, այլ Հայաստանի ներկան ու բերվելիք սարսափելի ապագան։
Ու որպեսզի Հայաստանն ու Արցախը պատմություն չդառնան, պետք է պատմության աղբանոց նետել մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերածներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր