«Սայաթ Նովա պողոտայի առաջնամասում՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Տերյան փողոց հատվածում գտնվող թեղիները պետք է փոխարինվեն գնդաձև սոսիներով: Հաշվի առնելով Օպերայի շենքի կլորությունը՝ մեր դիզայներները նպատակահարմար են գտել այնտեղ տնկել հենց այսպիսի սոսիներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: |