ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.18, EUR 415.57, RUB 4.67, GBP 484.54
+21 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Մի «երկիր», որի միակ ռեսուրսը 6 նավթագազային հանքահորերն են, չպետք է Իրանին մատ թափ տա». Փույա Հոսսեինի
20:24, 23.03.2023 | mamul.am
7160 | 2

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բյուջեի ավելի քան 40%-ը կախված է նավթի և գազի արտահանումից։ Մյուս կարևոր ոլորտները կենցաղային և նավթաքիմիական արդյունաբերությունն են, որոնք դարձյալ կապված են նավթի և գազի արդյունահանման, մշակման հետ։
Մի «երկիր», որի գոյատևման միակ ռեսուրսը Կասպից ծովի եզրին կենտրոնացած 6 նավթագազային հանքահորերն են, որոնք շատ հեշտությամբ, մի քանի կոճակ սեղմելու արդյունքում հոդս կցնդեն՝ չպետք է փորձ անի «սպառնալ» Իրանին՝ մատ թափ տալով և բռունցք ցույց տալով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր