ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Լեհաստանը փշալարեր է կապել Ռուսաստանի հետ սահմանին
20:54, 23.03.2023 | mamul.am
3485 | 0

Լեհաստանն արդեն 107 կմ երկարությամբ ժամանակավոր փշալար է անցկացրել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին։

Այս մասին լեհական մամուլի գործակալությանը հայտնել է Ռուսաստանին սահմանակից Վարմինսկո-Մազուրի նահանգի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Միրոսլավա Ալեքսանդրովիչը։

«Մենք արդեն մոտ 107 կմ պատնեշ ենք կառուցել»,- ասել է նա։ 2,5 մետր բարձրությամբ և 3 մետր լայնությամբ պատնեշը լեհական բանակի կողմից կառուցվում է 2022 թվականի նոյեմբերի սկզբից։ Ինչպես նշել են Վարշավայում, այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ Ռուսաստանը բացել է Կալինինգրադի շրջանի օդանավակայանը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ինքնաթիռների համար, ինչը միգրացիոն ճնշման սպառնալիք է ստեղծում։ Անցյալ տարի լեհ սահմանապահներն արձանագրել են Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի ապօրինի հատման 11 դեպք, այս տարի՝ միայն մեկ։

Ապրիլի առաջին կեսին սահմանի այս հատվածում կսկսվի էլեկտրոնային պատնեշի ստեղծումը` հետագծման համակարգերով։ Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբերին։ Պատնեշը ծածկելու է սահմանի 200 կմ երկարությունը և լինելու է սենսորների և տեսախցիկների համակարգ, որը թույլ կտա շուրջօրյա վերահսկել իրավիճակը։ Ծրագրի արժեքը գնահատվում է 82 մլն դոլար։

Լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով Լեհաստանն անցած տարվա հունվարին սկսել է 186 կմ ընդհանուր երկարությամբ այս հատվածում նոր պատնեշ կառուցել։ Այն հասնում է 5,5 մ բարձրության և հագեցած է ժամանակակից հսկողության սարքավորումներովˋ ներառյալ տեսախցիկները և շարժման սենսորները:

Բելառուսի հետ Լեհաստանի սահմանի ընդհանուր երկարությունը 418 կմ է, իսկ Ռուսաստանի հետ ցամաքայինը՝ 210 կմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր